Դեկտեմբերի 21-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և այլ պաշտոնատար անձիք Սիսիանի համանքի Շաղատ գյուղում էին` մասնակցելու դպրոցի վերանորոգված մարզադահլիճի բացման արարողությանը:

Գրեթե երեք ամիս տևած շինարարական աշխատանքներն իրականացվել են համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի հովանավորությամբ:
2017 թվականը Շաղատի դպրոցի համար հոբելյանական էր,  այս տարի լրացավ դպրոցի 110 -ամյակը, այդ առիթով հիանալի նվեր էր մատուցել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ փայտի վառարանները փոխարինվել են ջեռուցման կենտրոնացված համակարգով: Աշխատանքերի ընդհանուր բյուջեն կազմել է 30մլն դրամ:
Սյունիքի մարզպետի և Սիսիանի համանքի ղեկավարի համագործակցված աշխատանքի շնորհիվ բազում խնդիրներ են լուծում ստացել: Ապագայում ևս, պարոն Հակոբյանի հավաստիացմամբ, համայնքի զարգացման ուղղությամբ մի շարք ծրագրեր կիրականացվեն: