Սիսիանում օր օրի տոնական տրամադրությունը նոր երանգներ է ստանում: Համայնքապետարանի նախաձեռնությամբ, Ամանորին ընդառաջ համայնքում գործող բոլոր դպրոցների տարրական դասարանների աշակերտները և նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաները՝ գրեթե 4000 երեխա,

կստանան տոնական փաթեթ-նվերներ:  Դեկտեմբերի 22-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը այցելեց քաղաքի չորս դպրոցներ և չորս նախակրթարաններ: Տարրական դասարանների 1300 աշակերտներ և նախակրթարանների փոքրիկներ ստացան իրենց նվերները: Օրն առավել հիշարժան և տոնական դարձավ Ձմեռ պապիկի կամ ավելի ճիշտ Ձմեռ պապիկների,  Ձյունանուշների և մի շարք մուլտհերոսների մասնակցությամբ:
Շրջելով դասարանից դասարան, նախակրթարաններում՝ խմբասենյակից խմբասենյակ, համայնքի ղեկավարը՝ փոքրիկներին հանձնելով տոնական նվերները, մաղթեց ուրախ Ամանոր: Անակնկալ էր, որ նախակրթարանների երեխաները ոչնչով չէին զիջում դպրոցահասակներին. ասմունքում էին, երգում, անկաշկանդ շփվում համայնքի ղեկավարի հետ:
Ամանորյա անակնկալ այցերը շարունակական են, կընդգրկվեն համայնքի բոլոր բնակավայրերը:
Առաջինը Հացավան բնակավայրն էր, նվերներ հանձնվեցին թե՛դպրոցի և թե՛նախակրթարանի երեխաներին: