Դեկտեմբերի 22-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը մասնակցեց «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի կողմից Հացավան բնակավայրում իրականացված «Արդյունավետ ծնողավարություն՝ ուղղված մանկահասակ երեխաների զարգացմանը» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը: Ծրագրի նպատակն է աջակցել վաղ տարիքի երեխաների համակողմանի զարգացմանը նպաստող արդյունավետ

ծնողավարության վերաբերյալ գիտելիքների և հմտությունների ձևավորմանը:
Անցած երկու տարիների ընթացքում  ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի 8 համայնքներում, այդ թվում՝ Սիսիանի համայնքի Բնունիս, Տորունիք, Թասիկ և Հացավան վարչական տարածքներում ստեղծվել են խաղասենյակներ՝ հագեցված  համապատասխան կահույքով, խաղալիքներով, անհրաժեշտ գրականությամբ: Հացավանում խաղասենյակը տեղակայված է միջնակարգ դպրոցում՝ ՄԱԿ-ի հիմնադրամի աջակցությամբ վերանորոգված նախակրթարանում:
Ծրագրի ավարտից հետո կենտրոնի 12 երեխաների հաճախումները և ընդհանրապես նախակթարանի հետագա գործունեությունը դրված էր հարցականի տակ: Խնդրի լուծվեց  համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ. թե՛ այս և թե՛ ծրագրի շրջանակներում ստեղծված մնացած երեք  նախակրթարանները կգործեն Սիսիանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների կազմում՝ որպես առանձին խմբեր:
Համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված  տոնական անակնկալ այցերի  շրջանակներում միջոցառման ավարտին  նվեր-փաթեթներով երեխաներին այցելեցին Ձմեռ պապը, Ձյունանուշն ու հեքիաթային այլ հերոսներ: