Դեկտեմբերի 21-ից Սյունիքի մարզի Գորայք համայնքում կգործի ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատին կից ստեղծված Գորայքի  հրշեջ-փրկարարական հենակետը: Բացման արարողությանը մասնակցում էին նաև ԱԻՆ փրկարարական ուժերի վարչության պետ, փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը և Սյունիքի մարզային վարչության պետ, փոխգնդապետ Անդրանիկ Սահակյանը:


Հենակետը տեղակայված է համայնքապետարանին կից նորակառույց շինությունում: Այն կսպասարկի Գորայք, Սպանդարյան, Ծղուկ, Սառնակունք վարչական շրջաններին: Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Գարիկ Հովսեփյանի տեղեկացմամբ, հենակետը առայժմ կիրականացնի միայն հրդեհաշիջման աշխատանքներ.«Գորայք համայնքի բնակավայրերը Սիսիանից բավականին հեռու են գտնվում, դեպքերի ժամանակ մոտ 45 րոպե պահանջվում է այդ գյուղերը հասնելու համար, հենակետի առկայության պարագայում խնդիրը կլուծվի, փրկարարական աշխատանքները կկատարվեն ժամանակին »,-ասում է Գարիկ Հովսեփյանը:
Առաջիկայում, աշխատանքների ընդլայնման նպատակով, հենակետը կհամալրվի նոր տեխնիկայով: