Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը դեկտեմբերի 30-ին, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ԱԺ պատգամավոր Ավետ Սարգսյանի, Սիսիանի N զորամասի հրամանատար Հրաչյա Օհանյանի, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի պետ Արմեն Մարկոսյանի, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանի հետ այցելեցին հանրապետության ԶՈՒ հարավ-արևմտյան պաշտպանական տեղամասեր:

Շնորհավորելով հայրենիքի սահմանները անառիկ ու ապահով պահող մեր դիրքապահ զինվորներին՝ պաշտոնատար այրերը նրանց մաղթեցին խաղաղ և անփորձանք ծառայություն, բարի վերադարձ հայրենի օջախներ: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը տղաներին հորդորեց տոնական օրերին լինել առավել զգոն, չթուլացնել  մարտական ոգին, միշտ հիշել, որ թիկունքում նրանց ծնողներն են, ընտանիքներն ու հարազատները:
Գիշեր ու զօր սահմանին կանգնած, մեր խաղաղ ու ապահով  տոնական օրերը պաշտպանող զինվորների համար այսօրինակ այցերը, ինչ խոսք, կարևոր են և գոտեպնդող:

Add comment