Main content

Դեկտեմբերի 31- ին` կեսգիշերն անց, Սիսիանի կենտրոնական հրապարակում կազմակերպվեց տոնական միջոցառում: 2018 թվականի մուտքը հարյուրավոր սիսիանցիներ նշեցին ուրախ երգ ու պարով, տոնական բարձր տրամադրությամբ: Միջոցառումը մեկնարկեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի շնորհավորական ուղերձով:

Համայնքի ղեկավարը մաղթեց, որպեսզի ամանորյա սեղանների շուրջ հնչած բոլոր բարեմաղթանքներն ու ցանկությունները ի կատար ածվեն: Հանդուրժողականությունն ու կամեցողությունը դառնան յուրաքանչյուրիս ուղեկիցն ու կարգախոսը: եվ որպեսզի մայրական օրհնանքն ու հայրենի հողի սատար ուժը նեցուկ լինեն սահմանին կանգնած զինվորին, տունդարձի ճանապարհն ընտրած տարեգիր հայորդուն, և մեր անդորրն ու խաղաղ կյանքն ապահովող բոլոր բոլորին:

Այնուհետև, ինչպես նախապես խոստացվել էր, տոնական ծրագրի գլխավոր անակնկալը եղավ շքեղ հրավառությունը: Միջոցառումը շարունակվեց մինչև ուշ գիշեր:

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Ավետ Սարգսյանը և պաշտոնատար այլ անձիք ամանորի գիշերը այցելեցին նաև արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին նրանց շիրիմներին:

Add comment