Main content

Սույն թվականի դեկտեմբերի 19-ից 21-ը Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող և «Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության» կողմից ֆինանսավորվող «ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ»

ծրագրի տարեկան արդյունքների ամփոփմանը և հետագա քայլերի քննարկմանը նվիրված աշխատանքային հանդիպում: Աշխատանքային հանդիպմանը մասնակցեցին Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների շուրջ 100 ներկայացուցիչ:
Միջոցառումը սկսվեց «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության նախագահ Մկրտիչ Այվազյանի բացման խոսքով և ծրագրի ղեկավար Կարինա Հարությունյանի` աշխատանքային հանդիպման նպատակի ներկայացմամբ, որին հաջորդեցին կաթի և մսի շուկայի հասանելիության բարելավման, տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման, անասնապահության ոլորտում ֆերմերների կարողության բարելավման, ինչպես նաև անասնաբուժական ծառայությունների ու խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական սերմնավորման բարելավման ուղղությամբ ծրագրային միջամտությունների և արդյունքների ներկայացումն ու քննարկումները:
Հանդիպման ընթացքում «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի և Ծրագրի թիրախային համայնքների ղեկավարների միջև կնքվեցին համագործակցության հուշագրեր, հաստատելով իրենց պատրաստակամությունը համատեղ ջանքեր գործադրելու թիրախային համայնքներում գյուղատնտեսության և անասնապահության զարգացման համար` ի նպաստ գյուղական բնակչության եկամուտների աճին և տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը:
«ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ» Ծրագիրն ընդգրկում է Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ, Գորայք, Տաթև և Վայոց Ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ, Արենի, Գլաձոր և Եղեգիս համայնքների 100 գյուղական բնակավայր` ավելի քան 60,000 ընդհանուր բնակչությամբ (շուրջ 14,000 տնային տնտեսություն):

 

Add comment


1