Main content

Հունվարի 15-ին Սիսիանի համայնքապետարանում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Խորհրդակցությանը ներկա էին աշխատակազմի քարտուղար Վաչագան Միրաբյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը և աշխատակազմի աշխատակիցներ:   Խորհրդակցության շրջանակներում քննարկվեցին

համայնքապետարանի բաժինների 2018 թվականի գործունեության կարգը, ընթացիկ աշխատանքները: Աշխատակիցների կողմից բարձրացվեցին մտահոգող հարցեր, որոնց լուծման ուղղությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ: Համայնքի ղեկավարը հանձնարարեց կանոնակարգել համայնքային ենթակայության  կառույցների հետ տարվող աշխատանքները, հստակեցնել և պլանավորել ապագա անելիքները, ծրագրերը: Քննարկվեցին նաև հարցեր համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության այն թափուր պաշտոններին վերաբերող, որոնք առաջիկայում մրցութային կարգով կհամալրվեն:
Հաշվի առնելով այն փաստը, որ համայնքի խոշորացման արդյունքում համայնքապետարանի աշխատանքները գտնվում են անցումային դժվարին փուլում՝ համայնքի ղեկավարը վստահեցրեց, որ այսուհետ ևս համայնքապետարանի գործունեությունը այնպես կկանոնակարգվի, որ իշխանությունների հանդեպ ձևավորված վստահությունը և հույսերը կարդարացվեն: Արթուր Սարգսյանը, մատնանշելով առկա որոշ թերացումներ, հորդորեց այդ ամենը թողնել անցած տարում և նոր ուժերով ու եռանդով լծվել աշխատանքին:  

Add comment


1