Main content

Ձմեռային զորակոչը շարունակվում է: Հունվարի 18-ին սիսիանցի նորակոչիկների հերթական խումբը մեկնեց Հայոց բանակ: Սիսիանի զինվորական կոմիսարիատում, համաձայն ավանդույթի, տղաներին ճանապարհեցին հանդիսավոր կերպով՝  զինվորական նվագախմբի հնչյունների ներքո:

Տղաներին ճանապարհելու էին եկել նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը,  համայնքապետարանի աշխատակիցներ: Հրաժեշտից առաջ համայնքի ղեկավարը նորակոչիկներին մաղթեց խաղաղ երկինք, անվտանգ ծառայություն, հորդորեց պահպանել զինվորական կարգապահական բոլոր կանոնները, արժանի լինել սիսիանցի զինվորի քաջարի անվանը: Ծառայել՝ վստահ լինելով, որ համայնքապետարանը ի դեմս համայնքի ղեկավարի միշտ նրանց և նրանց ընտանիքների կողքին է: Հրաժեշտից առաջ, որպես փորձառու սպա, իր խորհուրդներով նորակոչիկներին դիմեց նաև  զինվորական կոմիսար Մինաս Մկրտչյանը: Տղաները ծաղիկներ խոնարհեցին ազատամարտիկ Վուրգ Ոսկանյանի արձանին, հրաժեշտ տվեցին հարազատներին, մեկնեցին ծառայության՝ իրենց հետ տանելով ծնողների օրհանքն ու բոլորիս բարեմաղթանքները:  

Add comment