Main content

Հունվարի 23-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը Սյունիքի մարզպետարանում մասնակցել է ԱԻ նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության՝ 2017թ. կատարած աշխատանքների ամփոփմանը նվիրված հաշվետու նիստին: Խորհրդակցությանը, որը  վարում էր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ներկա են եղել ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Մ. Ղազարյանը, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը, մարզպետարանի աշխատակազմի, մարզի փրկարարական ծառայության ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարներ:


Մարզային փրկարարական ծառայության մի խումբ աշխատակիցներ պատվոգրեր և նվերներ են ստացել մարզպետ Վահե Հակոբյանի և համայնքների ղեկավարների կողմից:
Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պատվոգրեր է հանձնել Սիսիանի  հրժեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Գարիկ Հովսեփյանին, հրշեջ, փ/ծ ավագ սերժանտ Վահե Հայրապետյանին, օղ. հրամանատար, փ/ծ ավագ Վահագն Ստեփանյանին, վարորդ, փ/ծ սերժանտ Հայկազ Բաղդասարյանին, հրշեջ, փ/ծ շարքային Նարեկ Սարգսյանին:
Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատը նաև նվեր է ստացել Սիսիանի համայնքի ղեկավարի կողմից, ով  իր ելույթում շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին՝ հաշվետու տարում իրականացրած անձնվեր ծառայության, մշտապես համայնքապետարանի կողքին լինելու և համայնքում կատարվող աշխատանքներին աջակցելու համար:

Լուսանկարը ՝ Աննա Պողոսյանի

Add comment