Սիսիանի ազատամարտի հրապարակից հունվարի 24-ին  նորակոչիկների հերթական խումբը մեկնեց զինծառայության:

 
Ավանդույթի համաձայն նորակոչիկներին իրենց բարեմաղթանքներն ու խորհուրդները հղեցին  Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և Սիսիանի զինվորական կոմիսար Մինաս Մկրտչյանը: Մեկնելուց առաջ տղաները հրաժեշտ տվեցին հարազատներին, ծնողներին, ովքեր հուզված, բայցև ժպիտով են որդիներին ճանապարհում հայրենիքը պաշտպանելու:
Օրերս Սիսիանում կամփոփվի ձմեռային զորակոչը, հանդիսավոր կերպով առաջին անգամ Հայոց բանակ կճանապարհվեն «Ես եմ» ծրագրով ծառայության մեկնող երիտասարդները:

Add comment