Հունվարի 25-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հրավիրել էր աշխատանքային հերթական խարհրդակցություն՝ համայնքի վարչական ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:
Նախքան խորհրդակցության օրակարգին անցնելը՝ համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ Բռնակոթ և Գետաթաղ վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են աշխատանքից՝ համաձայն իրենց դիմումի:

Բռնակոթի վարչական ղեկավար Ատոմ Առաքելյանին կփոխարինի Անդրանիկ Հարությունյանը, իսկ Գետաթաղի վարչական ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես կկատարի Լորի վարչական ղեկավար Դավիթ Առուստամյանը:
Համայնքի ղեկավարը Ատոմ Առաքելյանին պարգևատրեց պատվոգրով՝  տեղական ինքնակառարման մարմիններում երկարամյա ամբասիր և նվիրումով աշխատանքի համար:
Խորհրդակցության օրակարգային հարցերի շուրջ հանդես եկան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, աշխատակազմի քարտուղար Վաչագան Միրաբյանը  և համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը:
Վարչական ղեկավարներին հանձնարարվեց, համայնքի աշխատանքային պլանը կազմելու նպատակով, ներկայացնել բնակավայրերում մինչ այս կատարված աշխատանքների, իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն:
Հանձնարարվեց նաև սեղմ ժամկետներում ներկայացնել բնակավայրերի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք, ըստ անհրաժեշտության, կընդգրկվեն համայնքի հնգամյա զարգացման ծրագրում:
Քննարկվեցին նաև ներքին կարգապահության, փաստաթղթաշրջանառության, տեխնիկապես վերազինման, գույքագրման գործընթացի, քաղպաշտպանության պլանի կազմման, եկամուտների հավաքագրման վերաբերյալ հարցեր: Վարչական ղեկավարների կողմից ներկայացված խնդիրների լուծման ուղղությամբ տրվեցին համապատասխան ցուցումներ:
Համայնքի ղեկավարը հորդորեց աշխատանքներն իրականացնել ըստ պահանջի և աշխատանքային գրաֆիկի, քանի որ ցանկացած հետաձգված, չկատարված հանձնարարական կարող է ստվեր գցել համայնքի ընդհանուր աշխատանքների վրա: