Main content

Հունվարի 19-ին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարել էր, որ համակարգում կադրային լուրջ քաղաքականություն են վարելու, և այն կարծրացած մարդիկ, ովքեր չեն կարողանում ձևափոխվել, կփոխարինվեն երիտասարդներով:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր նշանակում է արել Ոստիկանության Սյունիքի և Վայոց ձորի բաժիններում: 

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ է նշանակվել փոխգնդապետ Դավիթ Հովհաննիսյանը: 

Մինչ այդ Դավիթ Հովհաննիսյանը զբաղեցնում էր ոստիկանության Սիսիանի բաժնի պետի տեղակալի պաշտոնը:
 
HayNews.am

Add comment