Main content

Ամենագարնանային տոնի կապակցությամբ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և ԱԺ պատգամավոր Ավետ Սարգսյանը անակնկալ էին պատրաստել սիսիանցի կանանց համար: Մարտի 8-ին վաղ առավոտից Սիսիանի տարբեր հատվածներում, կենտրոնական և ծայրամասային թաղամասերում հարյուրավոր ծաղիկներ բաժանվեցին, ոմանց համար օրվա առաջին նվերն էր, ոմանց համար էլ՝ միակը:

Հարյուրավոր ծաղիկներ, հարյուրավոր ջերմացած կանացի սրտեր: Ծաղիկները հայտնվելով պատահական անցորդ կանանց և աղջիկների ձեռքերում՝ նրանց պարգևեցին ժպիտ ու մարտիության տոնական տրամադրություն: Անակնկալը նախատեսված էր նաև Սիսիանի բժշկական կենտրոնում ծննդաբերած կանանց համար, սակայն, ցավոք, ծաղիկները չգտան իրենց տերերին, նորածիններ չկային: Օրվա անակնկալը ուրախացրեց ծննդատանը բուժվող միակ մայրիկին: Շնորհավորանքներ, ժպիտներ ու բարեմաղթանքներ. անակնկալը ստացվեց: Զարդարված մեքենան և ծաղիկներով լի զամբյուղները ուրախ եռուզեռ առաջացրեցին քաղաքում՝ հիշեցնելով, որ տոն է, մարտի ութն է: Սիրելի՛ տղամարդիկ, շտապեք երջանկացնել ձեր կանանց, նրանց տոն պարգևել , իսկ եթե չեք հասցրել, հոգ չէ, գնահատանքի խոսքեր շռայլելու և նվերներ մատուցելու համար դեռ մեկ ամիս ժամանակ ունեք:

Add comment