Սիսիանի համայնքապետարանում ս/թ մարտի 23-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա հանրային բաց լսումներ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի բազմաբնակավայր համայնքի հնգամյա զարգացման ծրագրի նախագծի վերաբերյալ:

ՙԶարգացման հնգամյա ծրագիրն ուղղված է համայնքի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Այս ծրագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որով համայնքը պետք է առաջնորդվի առաջիկա հինգ տարիների ընթացքում: Կոչ եմ անում համայնքի տնտեսության զարգացմամբ հետաքրքրված կազմակերպություններին և անհատներին առավել ակտիվ լինել, հանդես գալ առաջարկներով և ծրագրերով: Համայնքի զարգացման հնարավոր բանաձևերի մշակումը միանձնյա աշխատանք չէ, գործողությունները պետք է իրականացվեն համատեղ աշխատանքի արդյունքում՚,-նշեց համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը: Սիսիանի համայնքի տնտեսության զարգացմանը նպաստող առաջարկությունների և ծրագրերի մշակման ուղղությամբ համայնքապետարանում արդեն իսկ կատարվում են գործնական քայլեր: Այս աշխատանքների շրջանակներում օրերս կազմակերպվեցին հանդիպումներ համայնքապետարանի բաժինների աշխատակիցների հետ: Հանդիպումները անցկացրեցին ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հարությունյանը և կազմակերպական բաժնի տուրիզմի զարգացման և արտաքին կապերի պատասխանատու Կարինե Դավթյանը: Հանդիպումների ընթացքում կատարվեց համայնքում առկա խնդիրների վերլուծություն, քննարկվեցին Սիսիանի համայնքի զարգացման գերակա ուղղությունները, մաքուր, բարեկարգ, բնակչության համար բավարար կենսապայմաններով, կրթական, մշակութային զարգացած ենթակառուցվածքով, զբոսաշրջության համար գրավիչ համայնք ունենալու հեռանկարները:

ՙՀամայնքի հնգամյա զարգացման ծրագրի նախագծի վերաբերյալ մարտի 23-ին կայանալիք հանրային լսումներին ակնկալում ենք հատկապես գյուղական բնակավայրերի ներկայացուցիչների, ՀԿ-ների, և բոլոր շահագրգիռ անձանց ակտիվ մասնակցությունը՚,-ասաց Վարդան Իվանյանը: Ի դեպ, ցանկացողները հանրային լսումների վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ուղարկել համայնքապետարանի էլեկտրոնային Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript հասցեով կամ անձամբ, գրավոր ներկայացնել աշխատակազմին: