Սիսիանի համայնքի հնգամյա զարգացման ծրագրի ռազմավարական ընդգծված նպատակներից մեկը զբոսաշրջության զարգացումն է: Օրերս Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հանդիպեց զբոսաշրջության ոլորտում կարևոր դերակատարում ունեցող անձանց հետ: Քննարկվեցին ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները, վերջիններիս լուծման հնարավոր ուղիները, համայնքապետարան-մասնավոր հատված համագործակցության հեռանկարները: Գերակա խնդիրներից որոշների լուծման հարցում համայնքին կօգնի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, մշակույթի պահպանման ասպարեզում հայտնի Սմիթսոնյան ինստիուտի կողմից իրականցվող ՙԻմ Հայաստան՚ ծրագիրը,

որի շրջանակներում վերապատրաստվում են տեղացի զբոսավարներ: Ապագա զբոսավարները ծրագրի առաջին փուլում ստացած տեսական գիտելիքները հնարավորություն ունեցան դրսևորելու երկրորդ՝ գործնական փուլում: Գվատեմալայից ժամանած փորձառու զբոսավար Լուսիյա Պրինցի ուղեկցությամբ նրանք այցելեցին Սիսիանի տարածաշրջանի ամենահայտնի պատմամշակութային վայրերը, փորձեցին զբոսավարին հատուկ հմտությամբ ներկայացնել վերջիններիս պատմությունները: Մեր նկարահանող խումբը շրջել է ապագա զբոսավարների հետ, փորձել է ծանոթանալ զբոսաշրջության ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրներին, ապագա անելիքներին և ՙԻմ Հայաստան՚ ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին: