Սիսիանում իրականացվում են լայնածավալ բարեկարգման աշխատանքներ: Քաղաքի տարբեր հատվածներում, գարնան բացվելուն պես, կատարվել են սանիտարական մաքրման և հարդարման, զուգահեռաբար՝ ճանապարհաշինական աշխատանքներ:

Մյասնիկյան, Արամ Մանուկյան, Սիսական, Թումանյան և Շահումյան փողոցներում ընթանում են մասնակի ասֆալտապատման աշխատանքներ, կփակվեն տարեցտարի ավելացող, վարորդների համար իրական գլխացավանք դարձած փոսերը: Առաջիկայում, համայնքապետարանի նախաձեռնությամբ, կկազմակերպվի քաղաքային ծառատունկ, ավարտին կհասցվեն փողոցների կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները: Քաղաքի բարեկարգումը և արտաքին հարդարումը շարունակական են…