Ապրիլի 8-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հյուրընկալեց IQ ուսումնական կենտրոնի աշխատակիցներին: Կենտրոնի ՙ IQարտեզի՚ վրա ավելացել է նաև Սիսիանը, մենթալ թվաբանությունը սիսիանցի երեխաների համար ևս դարձել է հասանելի: Համայնքի ղեկավարի միջնորդությամբ լուծվեց կենտրոնի Սիսիանի մասնաճյուղի տեղի հարցը, ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանը սիրով համաձայնեց դպրոցի դասասենյակներից մեկը տրամադրել պարապմունքներն անցկացնելու համար:

IQ թիմը համայնքապետարանի դահլիճում հանդիպեց նաև ապագա աշակերտների ծնողների հետ, ներկայացրեց մենթալ թվաբանության սկզբունքները, պատասխանեց մի շարք հետաքրքրող հարցերի: Մենթալ թվաբանությունը ուղեղը մարզելու, ուղեղի աջ և ձախ կիսագնդերը միաժամանակ զարգացնելու յուրահատուկ ծրագիր է: Այն ձևավորում է այնպիսի ունակություններ, ինչպիսիք են՝ ցանկացած հաշվիչից ու համակարգչից արագ հաշվումը, կամածին ուշադրությունը, լսողական և տեսողական հիշողությունը, կենտրոնացումը, տրամաբանությունը, վերլուծական և այլընտրանքային մտածողությունը: Սիսիանում առայժմ կանցկացվեն միայն մենթալ թվաբանության դասեր, հետագայում՝ խմբերի ավելացման և պահանջարկի դեպքում, կավելանան նաև արագ ընթերցանության, ավազանկարչության և այլ պարապմունքներ: Դասընթացները կանցկացվեն ըստ տարիքային խմբերի՝ շաբաթական 1 օր, 1,5 ժամ տևողությամբ: Պարապմունքները կսկսվեն ապրիլի 16-ից: Դիմել կարող են 5+ տարիքային խմբի երեխաները: Դասընթացները կանցկացնի կենտրոնում վերապատրաստված մանկավարժ Մերի Մակարյանը, մանրամասներին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել 077-00-38-51 հեռախոսահամարով և միանալ կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական « IQ կենտրոն» էջին: Հ.Գ Համայնքապետարանի դահլիճում հավաքված քաղաքացիների հետ հանդիպեց նաև սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Բարձրացված մի շարք հուզող հարցերից որոշները տեղում լուծում ստացան, որոշների վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից համապատասխան հանձնարարականներ տրվեցին:

Add comment