Main content

 Մայիսի 10-ից մեկնարկել է զինապարտների զորահավաքային ամենամյա շրջանը: Զորավարժություններին մասնակցում են նաև Սիսիանի պահեստազորայինները:

Մայիսի 17-ին նրանց տեսակցելու և քաջալերելու էին մեկնել Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, Սիսիանի զինկոմ Մինաս Մկրտչյանը և այլ պաշտոնատար անձինք: Այցի նպատակն էր ծանոթանալ զորավարժության մասնակից պահեստազորայինների առօրյային, լինել նրանց կողքին, տեղեկանալ հուզող խնդիրներին: Համայնքի ղեկավարը դատարկաձեռն չէր մեկնել զորավարժության գոտի, զինապարտներին փոխանցվեց առաջին անհրաժեշտության պարագաներ ու մթերք: Առաջիկա օրերին համայնքի ղեկավարը կայցելի նաև զորավարժության այլ գոտիներ:

Add comment


1