Main content

ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

Այս տարի Սիսիանի տարածաշրջանում վերջին զանգը հնչեց 117 տասներկուերորդ և 292 իններորդ դասարանցիների համար:

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը մասնակցեց Սիսիանի ավագ դպրոցի վերջին զանգի և հիմնական դպրոցների վերջին դասի տոնական միջոցառումներին: Դպրոցներից յուրաքանչյուրն աչքի ընկավ սցենարային ինքնատիվ լուծումներով, հետաքրքիր անակնկալներով և գեղարվեստական գեղեցիկ ելույթներով: Սիսիանի համայնքի ղեկավարը շնորհավորեց շրջանավարտներին՝ հորդորելով հստակ և անվախ քայլել դեպի իրենց երազանքն ու երբեք չվախենալ կյանքի դժվարություններից: Համայնքի ղեկավարն իր շնորհավորական ելույթներում առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորեց ուսուցիչներին, ովքեր մեծ սիրով ու համբերատարությամբ փոխանցել են իրենց փորձը, տվել հոգու մի մասնիկը՝ աշակերտներին զինելով մնայուն գիտելիքներով:
Ավագ դպրոցից առարկայական օլիմպիադաներում հաջողություններ գրանցած աշակերտները համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով; Հատուկ շնորհակալագիր հանձնվեց Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցին՝ այս տարվա առաջին համապետական շաբաթօրյակին ցուցաբերած ակտիվ մասնակցության համար:
Տոնական օրը եզրափակվեց Սիսակ Նահապետի անվան հրապարակում կազմակերպված դիսկոտեկով և շքեղ հրավառությամբ:

Add comment


1