Main content


S4160026
Հուլիսի 31-ին, ժամը 14:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում այրվում է անասնագոմի տանիքին կուտակած անասնակերը:

Հրդեհը բռնկվել էր գյուղի վերջնամասում: Ժամերի ընթացքում կրակի բաժին էին դարձել մի քանի անասնագոմեր, նախնական տվյալներով այրվել է մոտ 4450 հակ խոտ, բնակիչներից ոմանք ստացել են տարբեր բնույթի այրվածքներ, ջերմահարվել և շարքից դուրս են եկել գյուղի 3-րդ փողոցի թիվ 15 և թիվ 16 տների պատուհաները: 
Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել փրկարար ծառայության հրժեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Սիսիանի զորամասի 2 ջրատար և ջրմուղից 1 ջրատար մեքենաներ: Շաղատի և հարևան գյուղերից օգնության հասած բնակիչները մեկ մարդու նման ջուր են հասցրել դեպի վառվող գոմեր, համխմբված աշխատանքի արդյունքում կանխվել է կրակի շղթայական տարածումը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել՝ 23:00-ին:



Add comment