20180809 101813Օգոստոսի 9-ին Սիսիանի քաղաքային պանթեոնում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ տեղի ունեցավ Սիսիանի N զորամասի նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը:

20180809 101147 Ծնողների, հարազատների   ու սպայական կազմի ներկայությամբ ուսումնական վաշտի նորակոչիկ զինծառայողները երդվեցին անձնվիրաբար ծառայել հայրենիքին, հանուն նրա չխնայել կյանքը, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամաններն ու պահպանել ռազմական գաղտնիքը:
Երդման արարողությանը ներկա ծնողներն ու հարազատները արցունքոտ աչքերով, անթաքույց հպարտությամբ հետևում էին որդիների ամեն մի շարժմանը, նկատում, որ մեկ ամսվա ընթացքում մեծացել են, հասունացել: Հայրենի սահմաներն ու հարազատներին պաշտպանելու գիտակցումն ասես դաջված էր նրանց հայացքներում:
Զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Բաբայանը զինվորական երդման առթիվ շնորհավորեց նորակոչիկներին, մաղթեց հաստատուն կամք և ոգու զորություն,  հորդորեց՝ խորությամբ ըմբռնեն զինվորական երդման խորհուրդը, ամբասիր ծառայությամբ ավելացնեն զորամասի ձեռքբերումներն ու պատվով կրեն հայ զինվորի կոչումը:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Պարգև Զեյնալյանը օրհնեց նորակոչիկներին, շնորհավորեց ծնողներին՝ կոչ անելով տագնապի փոխարեն հպարտանալ, քանի որ իրենց զավակները պատիվ ունեն ծառայելու ազատ, անկախ հանրապետության հզոր ու կայացած բանակում:
Նորակոչիկ ընկերներին շնորհավորեց, խաղաղ երկինք և անփորձանք ծառայություն մաղթեց նաև շարքային Տիգրան Դավթյանը:
 Հանդիսավոր արարողության ավարտին նորակոչիկներին հանձնվեցին արձակման թերթիկներ՝ ծնողների հետ ժամանակ անցկացնելու և մեկ ամսում կուտակված կարոտը փոքր ինչ մեղմելու համար:20180809 10072520180809 10075220180809 10153720180809 10162120180809 104122

Add comment