Main content

IMG 20180829 113531Նոր ուսումնական տարվան ընդառաջ Սիսիանի <Իմփաքթ> ոչ ֆորմալ կրթական ակումբը, համայնքապետարանի և «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի աջակցությամբ, իրականացնում է <Անվտանգ երթևեկություն> ծրագիրը:


Գաղտնիք չէ, որ Սիսիանում որոշ խաչմերուկներում բացակայում են ճանապարհային երթևեկության նշանները, գունաթափված են հետիոտնային անցումները, ինչը կարող է  դժբախտ պատահարների և վթարների պատճառ դառնալ, ուստի նմանօրինակ ծրագրի իրականացումը խիստ անհրաժեշտ էր: IMG 20180829 113208
<Իմփաքթ> ակումբի կամավորականների և Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսության աշխատակիցների համատեղ ջանքերով  նշագծվել են բանուկ փողոցների հետիոտնային անցումները: Առաջիկայում նախատեսվում է նաև համապատասխան վայրերում տեղադրել ճանապարհային երթևեկության նշաններ:  <Իմփաքթ> ակումբի կամավորների մասնակցությամբ Սիսիանի 4 նախակրթարաններում ճանապարհային երթևեկության վերաբերյալ կկազմակերպվեն հետաքրքիր գործնական դասընթացներ,  համայնքի բնակիչներին կբաժանվեն տեղեկատվական թռուցիկներ: Ճանապարհային երթևեկությունը Սիսիանում կդառնա ավելի անվտանգ:20180830 11032120180830 105955

Add comment