Main content

SAM 3640Սեպտեմբերի 8-ին՝ <Մաքուր Հայաստան> ծրագրի շրջանակներում, հանրապետության ողջ տարածքում անցկացվեց համապետական հինգերորդ շաբաթօրյակը:

Ինչպես բոլոր համայնքներում, Սիսիանում ևս, նախապատրաստական աշխատանքները սկսվել էին օրեր առաջ, կազմավորվել էին աշխատանքային խմբեր, հստակեցվել էին աշխատանքների իրականացման վայրերը:
Շաբաթօրյակին մասնակցեցին համայնքային բոլոր կազմակերպությունները, կրթական և բժշկական հաստատությունները, տնտեսվարող սուբյեկտներ և անհատներ:SAM 3625SAM 3632
Թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Կարինե Գրիգորյանը նկատեց՝ բազմաբնակարան շենքերի բնակիչները բավականին պասսիվ էին. <Նախորդ շաբաթօրյակին մեր աշակերտները, բացի դպրոցի տարածքից, մաքրեցին նաև շենքերի բակերը և հիդրոշինարարների այգին, այս անգամ միայն մեր տարածքն ենք մաքրում: Բոլորը պետք է գիտակցեն, որ քաղաքը մեր տունն է, այն պետք է այնքան մաքուր լինի, որքան մեր բնակարանները>:SAM 3633SAM 3636SAM 3639
Թեպետ բնակիչների շրջանում ընդհանուր պասսիվություն կար, այնուամենայնիվ, մի քանի բազմաբնակարան շենքերի բակերում աշխատանքային եռուզեռ էր, մաքրման աշխատանքներին ակտիվորեն մասնակցում էին հատկապես փոքրիկները:SAM 3641SAM 3642
Սանիտարական և բարեկարգման աշխատանքներին մասնակցում էին նաև Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսության աշխատակիցները, անցորդներից մեկը կատակեց, թե կոմունալի աշխատակիցների համար գոնե այսօր պետք է հանգստյան օր լիներ, չէ որ նրանց համար ամեն օր է շաբաթօրյակ: SAM 3647
SAM 3654SAM 3653Համախմբված աշխատանքի շնորհիվ համայնքի բնակավայրերը և Սիսիան քաղաքը մի քանի ժամում փոքրիշատե մաքրվեցին կուտակված աղբից:SAM 3660SAM 3662
Գաղտնիք չէ, որ համայնքում անելիքները շատ են,  սակայն պետք չէ  դա շրջապատի աղտոտման և անտարբեր վերաբերմունքի պատճառ դարձնել: Ոչ բոլորիս բնակարաններն են իդեալական վերանորոգված, սակայն մաքուր պահելը ամենօրյա խնդիր է, մեր քաղաքն ու գյուղն էլ իդեալական չեն, իսկ ի՞նչն է խանգարում այն մաքուր պահել…received 1175493962589643received 696849000689546

Add comment