Main content

SAM 8215Սիսիանի Էմմա Ասյանի անվան երաժշտական դպրոցը նոր ուսումնական տարին սկսել է վերանորոգված դաշնամուրներով: Դպրոցն ունի 26 դաշնամուր, որոնք գրեթե 6 տասնամյակ է ծառայում են աշակերտներին: Դաշնամուրները ամբողջությամբ վերանորոգվել և ձայնային ճիշտ հնչողության են բերվել /լարվել են/  ֆրանսահայ բարերար Ռուբեն Տեր-Մինասյանի աջակցությամբ:

41990931 333587237216756 7042630193634082816 nԲարերարի հոգատար քայլը  չի անտեսվել, նա Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի կողմից ստացել է հատուկ շնորհակալագիր:
Ռուբեն Տեր-Մինասյանը ծնվել է Փարիզում 1951 թվականին՝ մեծ եղեռնից մազապուրծ եղած հայ ընտանիքում: Մասնագիտությամբ մաթեմատիկոս է, երաժշտության և մասնավորապես դաշնամուրի մեծ սիրահար: Սիսիանում հանգաստանալու ժամանակ հետաքրքրվել է, թե արդյոք որտեղ կարող է դաշնամուր նվագել, հյուրատան տնօրենը նրան խորհուրդ է տվել այցելել երաժշտական դպրոց, որտեղ անծանոթ հյուրը ջերմ ընդունելության է արժանացել: Նրան սակայն մտահոգել է դաշնամուրների ոչ բարվոք վիճակը և խոստացել է անպայման դրանք վերանորոգել: Խոստացել է և կատարել, Ֆրանսիա մեկնելուց առաջ Երևանից հատուկ մասնագետ է ուղարկել Սիսիան՝ վերանորոգելու և պատշաճ վիճակի բերելու դպրոցի դաշնամուրները: Մասնագետը երկարամյա փորձ ունեցող երաժիշտ Բորիս Մարտիրոսյանն էր, ով մի քանի օր մնացել է Սիսիանում և կատարել է բարերարի խնդրանք-հանձնարարականը: 41991234 494574831021177 2939873455908061184 nSAM 8232<Ձեր դպրոցը բավական հարուստ է գործիքներով, միայն թե դրանք հնամաշ են և իսկապես վերանորոգման կարիք ունեին, մի քանիսն էլ կարելի է ասել օգտագործման համար ընդհանրապես պիտանի չեն>,- ասաց Բորիս Մարտիրոսյանը: Դպրոցի տնօրեն Ռուբիկ Բարսեղյանի խոսքով լավ մասնագետի ձեռք էր պահանջվում՝ դաշնամուրները վերանոգելու և մասնագիտորեն լարելու համար: SAM 8223
Նշենք, որ ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի Սիսիան կատարած այցի ժամանակ դպրոցի տնօրինությունը ներկայացրել է նոր գործքների ձեռքբերման անհրաժեշտության հարցը, հուսանք, որ խնդիրը արձագանք կգտնի:

Add comment