Main content


IMG 8639Սիսիան քաղաքի Ադոնցի փողոցում գտնվող «Մկրտիչի աղբյուրը» կառուցել է Բաբայանների մեծ հայրը՝ Մկրտիչը,  1959 թվականին:

Աղբյուրն իր գոյության ընթացքում հազարավոր պապակ սրտեր է հովացրել, դարձել անցորդների հանգստի վայրը: IMG 8638Տարիների ընթացքում այն ցամաքել էր ու կորցրել  իր երբեմնի գեղեցկությունն ու նշանակությունը: Սիսիանցի գործարարներ Բաբայանների հովանավորությամբ վերջերս վերանորոգվել է իրենց պապիկի կառուցած աղբյուրը, տարածքը բարեկարգվել է, վերանորոգվել են ջրատար խողովակները,  տեղադրվել է խաչքար: IMG 8642Աղբյուրը վերածնվել է, ժամանակակից տեսք է ստացել  ու դարձել ջրառատ:  IMG 8641

Add comment