Main content

IMG 8775«Գրադարանները մարդկային հոգու բոլոր հարստությունների գանձարանն են»,- հայտնի միտքը լրացնելով կարող ենք ասել.« Իսկ գրադարանավարները՝ այդ գանձերի նվիրյալ պաշտպանները»: Հոկտեմբերի 7-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր», տոնը առիթ է արժևորելու բնագավառի նվիրյալների անխոնջ աշխատանքը, շնորհակալություն հայտնելու  գրքի  ու ընթերցանության «քարոզիչներին»՝ որդեգրած առաքելությունը սրբորեն կատարելու համար: 

Տոնական օրվա կապակցությամբ Սիսիանի քաղաքային գրադարան էր այցելել համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը՝ փոխանցելու համայնքի ղեկավարի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: 
Հանդիպումն անմիջապես վերածվեց պոեզիայի ցերեկույթի. շնորհավորական գեղեցիկ խոսքեր, մաղթանքներ ու անվերջանալի հիշողություններ: Աշխատակիցներից շատերը գրադարանավարի 40 և ավելի տարիների փորձ ունեն, նրանց կյանքի բոլոր փուլերում գրադարանը ամենակարևոր ու գլխավոր տեղն է զբաղեցրել: «Դուք իմ ճանաչած ամենաօրինակելի և երիտասարդական ավյունով լի կոլեկտիվն եք»,- իր խոսքում ասաց Նարա Հովհաննիսյանը՝ կարևորելով գրադարանի դերն ու նշանակությունը համայնքային մշակութային կյանքում:  Գործընկերներին քաջառողջություն և բեղմնավոր աշխատանք մաղթեցին  նաև տնօրեն  Անահիտ Խաչատրյանը և սպասարկման բաժնի պետ Ալմաստ Պետրոսյանը:

IMG 8793IMG 8774IMG 8790IMG 8792IMG 8791IMG 8789IMG 8787IMG 8785IMG 8784IMG 8780IMG 8778IMG 8773

Add comment