Main content

IMG 9175Հոկտեմբերի 25-ին, ինչպես նախապես հայտարարվել էր, Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվեց մրցույթ:

Ստուգող հանձնաժողովը նախագահում էր համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը:IMG 9160 Մրցույթն անցկացվեց երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: IMG 9210IMG 9174IMG 9197Դիմորդների թիվը վեցն էր,  նրանցից երկուսը դիմել էին աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի, մեկը՝   կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի և երեքը կազմակերպական բաժնի առաջատար մասնագետի  պաշտոնները զբաղեցնելու համար: Երկու փուլերի արդյունքում բարձր բալեր հավաքած անձիք ճանաչվեցին մրցույթի հաղթողներ: IMG 9181IMG 9183IMG 9222Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնը կզբաղեցնի Գոռ Մանուչարյանը: IMG 9201Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը՝ Լիաննա Հայրապետյանը:IMG 9170Կազմակերպական բաժնի առաջատար մասնագետի  պաշտոնը Հասմիկ Գրիգորյանը:IMG 9205

Add comment