Main content

45013083 1477896565687421 1246094420592295936 nՍիսիանի համայնքի Բռնակոթ բնակավայրում մոտ 300 պտղատու ծառ է տնկվել:

Նախաձեռնության հեղինակը երևանաբնակ բռնակոթցի, մասնագիտությամբ մանկավարժ Լալա Պողոսյանն է, ով նախապես Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր բռնակոթցիներին իր ֆեյսբուքյան էջով կոչ էր արել՝ միանալ նախաձեռնությանը: 45323549 2193710094241722 380229103913009152 n44967114 1477894745687603 3362294991392079872 n45242518 578450462612209 5659455655497433088 n Ծառատունկի նշանաբանն էր «Յուրաքանչյուր մասնակից 10 պտղատու ծառ»: Տիկին Լալան մտավախություն է ունեցել, որ կոչը անարձագանք կմնա, սակայն Բռնակոթի վարչական ղեկավար Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ  հավուր պատշաճի կազմակերպվել են ծառատունկի նախապատրաստական աշխատանքները, գյուղում նախաձեռնությունը մեծ արձագանք է գտել և գրեթե ամբողջ գյուղը պատրաստակամորեն ու սիրով մասնակցել է ծառատունկին:44993894 1477893462354398 3537692638192861184 n45390727 416582982210826 355266655204409344 n45419368 299580423981628 2189521413503713280 n «Ղարանդաշ» կոչվող սարալանջը մեկ օրում պատվել է հարյուրավոր պտղատու ծառերով: Լալա Պողոսյանի հետ զրույցում տեղեկացանք, որ Յունիբանկում բացվել է  հաշվեհամար (դրամով փոխանցում՝ 24100428009500, դոլարով՝ 24100428009501, եվրոյով՝ 24100428009502), կատարված հանգանակությունը կօգտագործվի գյուղի բարեկարգման աշխատանքների և ծառատունկերի կազմակերպման նպատակով: Տիկին Լալան նպատակ ունի յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր և մարտ ամիսներին գյուղում ծառատունկ կազմակերպել և իր շատ սիրելի ծննդավայրում կյանքը փոքր-ինչ աշխուժացնել: 45424889 869482470108637 3309614524562145280 n45444634 314258489159895 8528196245301231616 n45446696 501365243701969 7382033949771431936 n
Ստորև ներկայացնում ենք նաև Լալա Պողոսյանի չափածո ստեղծագործությունը՝ նվիրված հարազատ գյուղին.1231477 400971883379900 550156382 n
Կա՞ էլի ուրիշ այսպիսի մի վայր,
Որտեղ կանաչը և հայր է և մայր
Որտեղ և հողը, և ջուրը զուլալ,
Իրենց վաղեմի շնչով են վարար,
Որտեղ բույլերը իրենց բույրերով
Քեզ ետ են տանում անցյալի կանչով,
Տանում են հեռու գիրկը մանկության
Քեզ ողողելով գարնան կանաչով:
Այստեղ քեզ նայող ամեն մի պատկեր
Խոսում է հեռու օրերի լեզվով,
Այստեղ քեզ շոյող զեփյուռը գարնան
Տանում է անուշ գիրկը մայրական,
Ու տերևների սոսափյունի մեջ
Լսվում է անչափ հարազատ մի ձայն.
,,Ես միշտ այստեղ եմ, ես միշտ կմնամ,,:
45464349 282175249094147 6026635274375659520 n45483845 117642215797880 1894102464689340416 n45524628 567754497011543 7771776079827566592 n45619140 1179643725534851 1839670785074003968 n45565681 331680150897790 47764460147834880 n

Add comment