Main content

1Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նոյեմբերի 7- ին և դրան հաջորդող օրերին  այցելել է  Գորիս-Կուբաթլու ճանապարհին  ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած զինվորներին, ովքեր տեղափոխվել էին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ:

Օրեր շարունակ գտնվելով տղաների կողքին, հետաքրքրվելով նրանց առողջական վիճակով` Արթուր Սարգսյանը համոզվել է` նրանք հուսալի ձեռքերում են։  <Ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, տղաների  առողջական վիճակը լավ է, միայն թե հոգեպես ճնշվածություն կա բոլորի մոտ: Հուսանք, որ ժամանակը կամոքի զինակից  ընկերների կորստյան ցավը: Ցավակցում եմ զոհված զինվորների ծնողներին և հարազատներին: Ցանկությունս մեկն է՝  թող այլևս ոչ մի զինվորի մայր որդու կորստի ցավ չապրի>,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանը։
3Ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել նոյեմբերի 7-ին Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում։
Վթարի հետևանքով զոհվել են ժամկետային զինծառայողներ՝
1.20-ամյա Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը ( 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ)
2. 20-ամյա Հրանտ Արայի Գասպարյանը (2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ)
3. 20-ամյա Էդգար Արմենի Հունանյանը (2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ)
4. 20-ամյա Դավիթ Բենիամինի Մելքոնյանը (2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ):

Add comment