Main content

20181110 142503Նոյեմբերի 10-ին Երևանում անցկացվեց «Լավագույն համայնք 2018» մրցանակաբաշխությունը, այն կազմակերպվում է 2006 թվականից՝ Հայաստանի համայնքների միության ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից։

FB IMG 1541872766849Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն իր ողջույնի խոսքում ասաց՝ մրցանակները կրկնակի արժևորվում են նրանով, որ մրցանակաբաշխությունն անցկացվում է Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների օրը: Էմին Երիցյանն իր ելույթում նշեց. «Հայաստանում տեղական ինքնակառավարման 22-ամյա ճանապարհը հեշտ չի անցել, սակայն հաստատուն առաջ է գնացել։ Քաղաքական ու հանրային միջավայրը մշտապես փոփոխվում են, ու տեղական ինքնակառավարումը յուրաքանչյուր նման շրջափուլով անցնելուց ավելի է ամրապնդվում պետականության հիմնասյունի իր էության մեջ։ Դա ևս մեկ անգամ փաստվեց ապրիլյան հեղափոխության օրերին, երբ կաթվածահար էր պետական ողջ համակարգը, ենթակառուցվածքները, միևնույն ժամանակ, համայնքները շարունակում էին ամենօրյա ռեժիմով ապահովել ծառայությունները՝ բանակի հետ միաժամանակ այդ փուլում դառնալով երկրի կենսագործունեության երաշխավորը»։
<Լավագույն համայնք> մրցույթին Սիսիանի համայնքը երեք  հայտ էր ներկայացրել` <Երիտասարդական համայնք>, <Մշակութային համայնք> և <Ֆրանկոֆոն համայնք>։ Հայտերին կից ներկայացվել էին նաև թեմային առնչվող կարճ տեսանյութեր (Ստորև երեք տեսանյութերը ներկայացված են): Սիսիանը հաղթող  ճանաչվեց <Երիտասարդական համայնք> անվանակարգում։39080125 1101315090033183 590670003062177792 o Այս առիթով Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհավորել է երիտասարդներին` նշելով, որ նրանք  դրական ազդակ են հաղորդում համայնքային կյանքին, և որ  մրցանակը ՏԻՄ-երիտասարդություն արդյունավետ համագործակցության արգասիքն է։



Add comment