Main content

1Սիրելի՛ ուսանողներ, ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Ուսանողական տարիները կյանքի ամենակարևոր ու շրջադարձային փուլերից մեկն է՝  լի սպասումներով, լավատեսությամբ, ինքնահաստատման դժվարին փորձություններով:

Դուք այն հզոր ուժն եք, որը կանգնած է երկրում կատարվող կարևորագույն փոփոխությունների ու բարեփոխումների ակունքներում: Ձեր ընտանիքները, ինչ խոսք, ուսանող դառնալու ձեր երազանքն  ի կատար ածելու համար մեծ դժվարություններ են հաղթահարում՝ ուսման վարձ, կենցաղային ծախսեր և այլ խնդիրներ, ուստի ձեզանից յուրաքանչյուրն ուղղակի պարտավոր է լավ սովորել, լիարժեք օգտվել գիտելիքներ ստանալու հնարավորությունից: Իսկ իշխանությունների պարտքն է՝ ըստ արժանվույն գնահատել ձեր մասնագիտական կարողությունները, ապահովել կայուն աշխատանքով ու բարեկեցիկ կյանքով:
Սիրելի սիսիանցի ուսանողներ, անցնող մեկ տարվա ընթացքում, համայնքի հասարակական և մշակութային կյանքում ձեր ակտիվ դրսևորման շնորհիվ, Սիսիանի համայնքը  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի համայնքների միության կողմից անցկացվող <Լավագույն Համայնք> մրցույթի <Երիտասարդական համայնք> անվանակարգում հաղթող ճանաչվեց: Այս հաղթանակում մեծ էր ձեր մասնաբաժինը՝ լի նվիրումի, ակտիվության և հայրենասիրության դրսևորումներով։
Սիրելի՛ ուսանողներ, մաղթում եմ, որպեսզի ձեր մեջ երբեք չմարեն երիտասարդական ավյունը,  լավատեսությունն ու մեր հայրենիքն ավելի լավը դարձնելու ազնիվ մղումները: Թող որ ուսանողական տարիներին  ձևավորվեն ու ամրապնդվեն ձեր մասնագիտական հաջողությունների և արժանապատիվ ապագայի հիմքերը:

Add comment