Main content

IMG 063133 օրում  830 կմ ճանապարհ… և այն էլ՝ ոտքով, ու ոտաբոբիկ.  գյումրեցի 70-ամյա Գագիկ Մուրադյանի ակցիան է՝   ի հիշատակ 88–ի երկրաշարժի անմեղ  զոհերի:

Ուխտի ճանապարհը սկսվեց Գյումրիից՝ նոյեմբերի 5-ին: Անտեսելով եղանակային փոփոխական պայմանները՝ Գագիկ Մուրադյանը հասավ Արցախ: 1993 թվականից է նմանատիպ ակցիաներ իրականացնում: 0636Տարիներ շարունակ՝ դեկտեմբերի 7-ի նախօրեին, Գյումրիից ոտքով Սպիտակ է հասել ու վերադարձել, երկրաշարժի 10-րդ տարելիցին 330 կմ վազք է կատարել՝ ի հիշատակ թիվ 10 դպրոցի 330 զոհերի,  անգամ ոտաբոբիկ Արարատ լեռն է բարձրացել ու բարձունքում գյումրվա խորհրդանիշ մուշուրբա տեղադրել / բաժակ, որից ջուր խմելիս կլկլոց է լսվում/:
Գագիկ Մուրադյանը, Արցախից վերադառնալիս, նոյեմբերի 23-ին կանգ առավ Սիսիանում: Նա իր ամբողջ ճանապարհը հանգստանալով է անցնելու: Շիրակի մարզպետարանի միջնորդությամբ բոլոր այն քաղաքներում, որտեղ նա կանգ է առել, համայնքային իշխանությունները, այդ թվում նաև Սիսիանի, հոգացել են գիշերակացի և սննդի հարցերը: IMG 0635
Մեզ հետ զրույցում Գագիկ Մուրադյանը իր ուխտը որակեց նաև որպես ապտակ բոլոր նրանց, ովքեր այդ օրերին ցավից տնքացող քաղաքը դարձրեցին թալանի դաշտ: Գագիկի նպատակն է տեղեկացնել, որ թեև 30 տարի է անցել, սակայն Գյումրու վերքը դեռ չի սպիացել, ու դժվար թե սպիանա, քանի դեռ կան տնակներ և անօթևաններ: Գագիկ Մուրադյանի գլխավոր նպատակներից է <Գյումրին առանց տնակների> հիմնադրամի և Ամերիաբանկում բացված հաշվեհամարի մասին տեղեկացնելը՝ / <Ամերիաբանկ>, 1570025820780100/ ապավինելով բարի մարդկանց օգնությանը: Հանգանակված յուրաքանչյուր լուման կուղղվի անօթևանների խնդրի լուծմանը: 45415581 1597234890378495 5413021921090469888 n
Գագիկը Գյումրի կվերադառնա դեկտեմբերի 7-ին՝ զոհված հարազատների ու համաքաղաքացիների առջև իր հոգու պարտքը կատարած, ու մեծ, շատ մեծ հույսով, որ այսչափ դժվարին փորձությունը անտեղի չէր, ու որ կգտնվեն մարդիկ, ովքեր իրենց լուման կներդնեն գյումրին բուժելու ու տնակներից ազատելու գործում:

Add comment