Main content


S4160028Հուլիսի 31-ին Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայրում խոշոր չափի հրդեհ էր բռնկվել: Ժամերի ընթացքում կրակի բաժին էին դարձել մի քանի անասնագոմեր, այրվել էր մոտ 4500 հակ խոտ, ջերմահարվել և շարքից դուրս էին եկել գոմերի հարակից տների պատուհանները:

S4160027
Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը այս և բնական աղետների հետևանքով պատճառված այլ վնասների փոխհատուցման հարցը բազմիցս ներկայացրել է պատկան մարմիններին: Օրերս լուծվեց այդ խնդիրներից մեկը. Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ Շաղատում բռնկված հրդեհի հետևանքով ջերմահարված պատուհանները փոխարինվեցին նորերով:
Հուսանք, որ հետզհետե կփոխհատուցվեն պատճառված բոլոր վնասները:

Add comment