Main content

47423014 648813402182366 9140928219757674496 n«Սիսիան համայնքը ԵՍ եմ»  ծրագրի նախաձեռնող խումբը, ղեկավար Քրիստինե Ջհանգիրյանի գլխավորությամբ, այցելել է Սիսիանի համայնքի բնակավայրեր՝ երիտասարդների հետ հանդիպելու և դիմում-հայտեր ընդունելու նպատակով:


47685006 2046516982054192 9033358384417472512 nԾրագրի շրջանակներում երիտասարդների համար կստեղծվեն հնարավորություններ՝ ընդլայնելու իրենց կապերը, հանդիպելու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ներկայացնելու իրենց տեսակետները համայնքի զարգացման հարցում: Կստեղծվի միջավայր, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենան քննարկելու իրենց հուզող հարցերը և գործընկերային համագործակցության միջոցով լուծելու դրանք: 

47573924 322858295203095 9212566612102610944 nԾրագրի իրականացման արդյունքում գյուղական համայնքներում կստեղծվի երիտասարդական ռեսուրս՝ համայնքի երիտասարդական ռազմավարության գործողությունների պլանի իրականացման համար:
Ծրագրին կարող են մասնակցել միայն Սիսիանի համայնքի  18-30 տարեկան բնակիչները:
Մասնակցության համար լրացրեք դիմում-հայտ, հղումը՝ ստորև.

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ / Բոլոր կետերի լրացնելը պարտադիր է, թերի լրացված դիմում-հայտերը չեն քննարկվի:/

Add comment