Main content

47575737 1179647052199986 4223447483407138816 oԴեկտեմբերի 7-ը, 1988 թվականից ի վեր, հայերիս համար դարձել է սգո, հիշատակի ու ոգեկոչման օր: 
Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ, Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ, երթ էր կազմակերպվել:

Հարյուրավոր քաղաքացիներ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի, համայնքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչների գլխավորությամբ Սիսակ Նահապետի անվան հրապարակից շարժվեցին դեպի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող՝ ծաղիկներ խոնարհելու, հարգանքի տուրք մատուցելու 25 հազար անմեղ զոհերի վառ հիշատակին: 47578419 1179646435533381 7266681440417349632 oՀուշակոթողի մոտ կազմակերպվել էր նաև հիշատակի ցերեկույթ, որն այս տարի նշանավորվեց հուշարձանը համալրած խաչքար-քանդակի բացման արարողությամբ: Խաչքարը տեղադրվել է ծնունդով գյումրեցի, բարձրաստիճան սպա, Սիսիանի զորամասի նախկին հրամանատար Սմբատ Գրիգորյանի նախաձեռնությամբ, քանդակի հեղինակը քարագործ-վարպետ Կարեն Եսայանն է: 47470948 1179645088866849 2059116826188578816 oԲացման պատիվը տրվեց համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին և N զորամասի հրամանատար Հրաչյա Օհանյանին: Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Զեյնալյանը ոգեկոչման կարգ մատուցեց: Իր հուշերով կիսվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի տնօրեն, ծնունդով գյումրեցի Հրանուշ Բաղդասարյանը, ում մանկության հուշերի մի անկյունն ամբողջությամբ լցված է այդ չարաբաստիկ օրվա դրվագներով, հարազատների կորստի ցավով, օգնություն աղերսող ճիչերով:

47571729 1179647218866636 3980879850926768128 oՀիշատակի ցերեկույթի ընթացքում ասմունքով, երաժշտական հոգեցունց կատարումներով խնկարկվեց անմեղ զոհերի հիշատակը:
Պատմությունը անցյալում թողեց ցավի ու մորմոքի 30 տարիները, ժամանակն անցավ, սակայն <աղետի գոտի> արտահայտությունը դեռ արդիական է, դեռ կան անօթևան և անտուն մարդիկ: Հուսանք, որ գալիք 30 տարիները լինելու են կառուցման, շենացման ու երկրաշարժից տուժած մարդկանց հավատի վերականգնման տարիներ:

Add comment