Main content

IMG 1395Դեկտեմբերի 11-ին կայացավ Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի վերջին նիստը, այն  վարում էր համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Ներկա էին ավագանու 11 անդամներ,  համայնքի վարչական ղեկավարներ, աշխատակազմի աշխատակիցներ: Օրակարգում ընդգրկված էր 11 հարց:


Հաստատվեց Սիսիանի համայնքի 2019 թվականի բյուջեն և տարեկան աշխատանքային պլանը; Այս երկու կարևորագույն փաստաթղթերը, մինչ ավագանու հաստատմանը ներկայացնելը, քննարկվել են հանրային լսումների ժամանակ (ԿԱՅԱՑԱՎ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄԸ), (ԿԱՅԱՑԱՎ ՍԻՍԻԱՆԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՎԱՅՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՊ-Ի ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ)  և ենթարկվել են լրամշակումների:

IMG 1402IMG 1398 Համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի պետ Գրետա Թունյանը և համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը ըստ ոլորտների և հիմնական բաղադրիչների  ներկայացրեցին վերոնշյալ փաստաթղթերը և պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին:  IMG 1405
Օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի վերաբերյալ ավագանու կողմից համապատասխան որոշումներ կայացվեցին:
Նիստի ավարտին համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ավագանու անդամներին՝ տարվա ընթացքում համատեղ արդյունավետ աշխատանքի և համայնքի զարգացմանն ուղղված որոշումների համար:IMG 1414IMG 1408
Հ.Գ. Ավագանու կողմից  կայացված որոշումների մանրամասները, օրակարգային հարցերն ու նիստերի տեսաձայնագրությունները զետեղված են Սիսիանի համայնքապետարանի sisian.am պաշտոնական տեղեկատվական կայքի «ՏԻՄ-Համայնքի ավագանի» բաժնում:
Նիստի մանրամասները՝ տեսանյութում.

Add comment