Main content

1Ազգային անվտանգության մարմինների հարգելի աշխատողներ, շնորհավորում եմ ձեզ և համակարգի բոլոր վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ: Դուք մեր երկրի ազգային անվտանգության ապահովման առաջամարտիկներն եք, ում ամենօրյա աշխատանքի շնորհիվ անսասան են մեր պետականության հիմքերը, պաշտպանված է սահմանադրական կարգն ու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը:


2018 թվականը հոբելյանական էր նաև ազգային անվտանգության մարմինների համար: 100 տարի առաջ՝ Հայաստանի առաջին հանրապետության  հռչակումից հետո ձևավորվել են հետախուզության և հակահետախուզության մարմինները: Իսկ ազգային անվտանգության նոր համակարգը ձևավորվել է ՀՀ անկախության հռչակումից հետո՝ 1991 թվականին, անցել է կայացման լրջագույն փորձությունների միջով, դարձել առավել ուժեղ և անխոցելի: ԱԱԾ աշխատակիցների ամենօրյա պատասխանատու ու հետևողական աշխատանքի շնորհիվ անթերի իրականացվել և իրականացվում են համակարգի գործունեության հիմնական ու կարևորագույն ուղղությունները՝ հետախուզություն, հակահետախուզություն, ռազմական հակահետախուզություն, պետական սահմանի պահպանություն, հանցագործությունների դեմ պայքար և այլն:
Ազգային անվտանգության մարմինների հարգելի աշխատողներ, թեպետ գաղտնիության պատճառով ձեր կատարած աշխատանքը շատ հաճախ անտեսանելի է, այնուամենայնիվ, այն այսօր, առավել քան երբևէ, զգալի է և արժանի ակնածանքի:
Եվս մեկ անգամ ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները, մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, անկոտրում կամք՝ մեր երկրի անվտանգությանը սպառնացող արտաքին ու ներքին վտանգներին դիմակայելու անձնվեր ու պատասխանատու գործում:

Add comment