Main content

IMG 2240«ՄԵնք կօգնենք Ձեզ պահպանել ամենաթանկը…»այս կարգախոսն է որդեգրել Սիսիանի «Աչքի լույս» նորաբաց ակնաբուժական կենտրոնը:


Սիսիանի տարածաշրջանում բոլորը ճանաչում են բժիշկ Տիգրան Մակինյանին՝ վստահելով նրան ամենաթանկը՝  աչքի լույսը:  Բժիշկը 2007 թվականից որպես ակնաբույժ ծառայել  է Սիսիանի համայնքում տեղակայված զինվորական հոսպիտալում:  Տարիների ընթացքում Սիսիանը նրա համար դարձել է հարազատ. «Զինվորական բժշկի ծառայությունն ավարտելուց հետո առաջարկ ստացա մեկնել երկրից, սակայն նախընտրեցի մնալ Հայաստանում և հատկապես Սիսիանում՝ շարունակելով իմ մասնագիտական կարողությունները ծառայեցնել մեր ժողովրդին»,-ասաց Տիգրան Մակինյանը: Ռուսաստանաբնակ հայ բարերարի օգնությամբ բժիշը  իրականացրեց ակնաբուժական կաբինետի ստեղծման գաղափարը: 49051465 213068982957249 5810628217869959168 nԲացման արարողությունը դեկտեմբերի 22–ին էր, կարմիր ժապավենի կտրման պատիվը տրվեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին, հրավիրված էին բժիշկներ, համայնքապետարանի աշխատակիցներ, ընկերներ, հարազատներ: 48419471 213069762957171 7565673724712583168 nՏեր Ընծա քահանա Միրզոյանի ձեռամբ  հատուկ օրհնության կարգ կատարվեց, այնուհետև  հյուրերը շրջեցին, ծանոթացան կենտրոնի պայմաններին և իրենց բարեմաղթանքները հղեցին: «Մաղթում եմ, որպեսզի շատ կարճ ժամանակամիջոցում կենտրոնը վերածվի մեծ կլինիկայի՝ սպասարկելով ոչ միայն Սիսիանի համայնքի, այլ ամբողջ մարզի բնակիչներին»,-իր շնորհավորական խոսքում նշեց Սիսիանի համայնքի ղեկավարը:48914074 213069412957206 1490594998809264128 n
Ակնաբուժական կենտրոնի ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով զինված կաբինետում կկատարվի աչքի հետազոտություն, հիվանդությունների ախտորոշում, իսկ համապատասխան սարքավորումներով հագեցված վիրահատարանում՝ աչքի առաջնային հատվածի վիրահատություն: IMG 2245IMG 2252IMG 2250Հիվանդները հետվիրահատական շրջանը կանցկացնեն հարմարավետ կահավորված հիվանդասենյակում:IMG 2266IMG 2265 < Մենք համագործակցելու ենք երկրի լավագույն ակնաբույժների հետ, նրանք ժամանակ առ ժամանակ հյուրընկալվելու են մեզ մոտ: Առաջիկայում մեր այցելուները  հնարավորություն կունենան հենց տեղում ակնոցներ ձեռք բերել, կենտրոնում ներկայացված կլինի օպտիկայի  հայտնի խանութներից մեկի տեսականին>,-ասաց Տիգրան Մակինյանը:IMG 2263
«Աչքի լույս» ակնաբուժական կաբինետի հասցեն`
 ք. Սիսիան, Գայի 2/43:
Աշխատանքային ժամերը.
երկուշաբթի՝ ժամը 15:00-19:00
Երեքշաբթի-ուրբաթ՝ ժամը 10:00-15:00
Կենտրոնի հեռախոսահամարները՝
094-71-19-77, 099-71-19-77, 044-71-19-77
0283-2-61-11
Կենտրոնի ընթացիկ աշխատանքներին կարող եք ծանոթանալ՝ հետևելով  «Աչքի լույս» ֆեյսբուքյան էջին:
:  

Add comment


1