Main content


2019 թվականի առաջին րոպեները սիսիանցիները վայելեցին միասին՝ Սիսակ Նահապետի անվան  հրապարակում, ուրախ տրամադրությամբ ու շքեղ հրավառությամբ: Հրապարակում էր նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Նա շնորհավորեց համայնքի բնակիչներին և իր բարեմաղթանքները հղեց Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:Համայնքի ղեկավարը պաշտոնատար այլ անձանց հետ Ամանորի գիշերը այցելել է նաև քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելով հանուն հայրենիքի զոհված հայորդիների հիշատակին:

Add comment