Main content

IMG 3388Սիսիանի համայնքի Լոր բնակավայրի Սբ. Գևորգ եկեղեցում կատարվեց ջրօրհնեքի արարողություն: Խաչի քավորը Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն էր, ով արդեն երկրորդ անգամ էր ստանձնում այդ սուրբ պարտավորությունը:


Ջրօրհնեքի արարողությունը հիշատակն է Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի մկրտության:
Դարբասի հոգևոր հովիվ Տեր Ընծա Քահանա Միրզոյանը Սուրբ Խաչով, Սուրբ Ավետարանով և Սրբալույս Մյուռոնով օրհնեց ջուրը: Ջրօրհնեքի արարողության հատուկ տաղերը կատարեց գյուղի մանկական նորաստեղծ երգչախումբը: Երգեցողության ընթացքում ջուրն  իջեցվեց Հիսուս Քրիստոսին խորհրդանշող ջրօրհնյաց հատուկ խաչը, որն այնուհետև   հանձնվեց  խաչի կնքահորը: Տեր Ընծա Քահանա Միրզոյանը
շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին` հոժարակամության և եկեղեցուն սատարելու համար:IMG 3395
Սիսիանի համայնքի ղեկավարը ներկաներին շնորհավորեց Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ նշելով, որ մեծագույն պատասխանատվությամբ է  ստանձնում խաչքավորի պարտականությունները: 
Ջրօրհնեքի արարողությունից  հետո Սրբալույս Մյուռոնով սրբագործված ջուրը բաժանվեց ժողովրդին՝ ի բժշկություն հիվանդների, ի փրկություն հոգիների ու մարմինների: 
Իսկ Սուրբ Խաչը, ընդունված կարգի համաձայն, մինչև հունվարի 13-ը կգտնվի խաչքավորի տանը,  քահանայի այցելությունից և  տան  օրհնության հատուկ արարողակարգից հետո խաչը կվերադարձվի եկեղեցի:

Add comment


1