Main content

IMG 29522016 թվականին, համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի համաձայն, հանրապետության մի շարք հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ, այդ թվում նաև Սիսիանի հատուկ դպրոցը,  վերակազմակերպվեցին մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների:


Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը/ՍՏՄԱԿ/  առաջիններից էր: Անցնող երկու տարիները կենտրոնի համար եղավ կայացման, ձեռքբերումների, ինչպես նաև դժվարությունների ժամանակաշրջան: ՍՏՄԱԿ-ը դեկտեմբերի 25-ին  Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում հանդես եկավ ամփոփիչ հաշվետու միջոցառումով: Հանդիպում-քննարկմանը  մասնակցեցին մանկավարժներ, ՀԿ-ի ներկայացուցիչներ Սիսիանի համայնքապետարանի աշխատակիցներ: 48418317 712206469179972 2290193136229548032 n
«Սկզբնական շրջանում բոլորիս մոտ մտավախություն կար՝ արդյո՞ք կենտրոնը կկայանա: Այն կայացավ մեր աջակիցների, գործընկերների, բանիմաց և բազմամասնագիտական թիմի շնորհիվ»,-ասաց կենտրոնի տնօրեն Հերմինե Դավթյանը: IMG 2929

Կենտրոնի գործունեության գլխավոր նպատակը
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր երեխայի համար.
•Զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների ու հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովում:
•Նախասիրություններին, ընդունակություններին ու կարիքներին համապատասխան որակյալ կրթություն ստանալու համար հավասար հնարավորությունների ստեղծում:
•Նպաստել նրանց առավել սահուն ներառմանը կրթության և հասարակության մեջ:IMG 2934


Կենտրոնի գործունեության հիմնական խնդիրները

•Գնահատել երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը:
•Համակարգել ու վերահսկել մատուցվող ծառայությունների մատչելիությունը և արդյունավետությունը:
•Իրականացնել Սիսիանի տարածաշրջանի ուսումնական հաստատություններում ընդգրկված երեխաների կրթության աջակցության ծառայությունները:

Ձեռքբերումներ ու դժվարություններ

Կենտրոնի աշխատակիցները պարբերաբար այցելում են դպրոցներ, ՆՈՒՀ- եր, կազմակերպում են տնային ուսուցումներ:
Յուրաքանչյուր երեխայի անհատական մոտեցում է ցուցաբերվում, շատ կարճ ժամանկահատվածում կենտրոնի մասնագետները դառնում են սաների ամենամտերիմ ընկերներն ու հոգեհարազատ մարդիկ: Մարդիկ, ովքեր հասկանում են իրենց տարբերվող, բայց միևնույն ժամանակ այնքան պարզ, ջինջ ու մաքուր աշխարհը: Մարդիկ, ովքեր իրավունք են ստանում ներխուժել այդ աշխարհ, արժանանում են անսահման վստահության:IMG 2930
ՍՏՄԱԿ-ում ստեղծման օրվանից կան գնահատված և վերագնահատված 180  երեխա, 118 –ը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող: Այս պահին աջակցություն են ստանում 104-ը, իսկ 14 երեխաներ դեռ վկայագրված չեն, ուստի դեռևս աջակցություն չեն ստանում:
Կենտրոնի գործունեության վերաբերյալ եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ են ներկայացվում ԿԳ նախարարություն և Հանարապետական մանկավարժահոգեբանական կենտրոն: IMG 2943
Կենտրոնն ամբողջ ծավալով աջակցություն է իրականացնում Սիսիանի տարածաշրջանի 18 դպրոցներում,  3  ՆՈՒՀ-երում և 6 բնակավայրերում: Պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում դպրոցների մանկավարժների հետ, ամփոփվում են կատարված աշխատանքները,  պլանավորվում են հետագա քայլերը:36137200 580096782390942 1716457106883739648 n
Ձեռքբերումների կողքին ՍՏՄԱԿ-ի տնօրինությունն ու մանկավարժական կազմը առանձնացնում են մի շարք դժվարություններ, որոնք փոքր ինչ բարդացնում են նրանց աշխատանքները: Դրանք են՝ ռեսուրսների սակավություն, կենտրոնի շենքային ոչ հարմարավետ պայմաններ, մասնագետների կարիք և այլն: Այս և շատ այլ հարցեր բարձրացվեցին  նաև հաշվետու հանդիպում- քննարկման ժամանակ: Մասնակիցների հետ  քննարկվեցին դպրոցներում աջակցության համար համապատասխան պայմանների ստեղծման, համայնքապետարանի, դպրոցների ու նՈՒՀ-երի հետ համագործակցության, ինչպես նաև  համայնքային միջոցառումներին կենտրոնի սաներին ներգրավելու  և այլ հարցեր: IMG 2967Քննարկմանը հաջորդեց «Երբ մենք միասին ենք» խորագիրը կրող միջոցառումը, ցուցադրվեցին կենտրոնի սաների ձեռքի աշխատանքները: IMG 2916IMG 2917Միջոցառմանը մասնակցեցին  հարյուրից ավելի երեխաներ, ծնողներ, երեխաների պաշտպանության դերակատարներ: Փոքրիկներին ուրախացրեցին  Ձմեռ պապը, Ձյունանուշն ու մուլտհերոսները:IMG 2953IMG 2955IMG 2961IMG 2966

Add comment


1