Main content

IMG 3503Սիսիանի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատությունում, <Քոնթուր Գլոբալ> ընկերության ֆինանսական աջակցությամբ, ավելացվել է ևս մեկ խմբասենյակ՝ բաղկացած  խաղասենյակից, ննջասենյակից և սանհանգույցից:

IMG 3494IMG 3499IMG 3497 Այն վերանորոգվել և ապահովվել է լոկալ ջեռուցման համակարգով: Նորաբաց խմբում նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կստանան մոտ 30 երեխաներ: IMG 3505Նախակրթարանի մի քանի խմբասենյակներում դեռևս տարիներ առաջ Վորլդ Վիժն կազմակերպության աջակցությամբ մասամբ անցկացվել էր ջեռուցման համակարգ: Իսկ առաջին հարկում գտնվող խմբասենյակները տաքացվում էին փայտե կամ էլեկտրական  վառարաններով, ինչը, սակայն, արդյունավետ չէր: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի նախաձեռնությամբ, փոքրիկների առօրյան տաք և հարմարավետ պայմաններում կազմակերպելու նպատակով,  լոկալ  ջեռուցման համակարգ է անցկացվել նաև այդ սենյակներում: IMG 3503 копия
Շինարարական աշխատանքներին պատրաստակամորեն օգնում են  Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսության աշխատակիցները:IMG 3513

Հ.Գ Սիսիանի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում <Քոնթուր Գլոբալ> ընկերությանը  համագործակցության և աջակցության համար:

Add comment


1