Main content

50276809 1212527105578647 6340913690874740736 oԳրեթե չորս ամիս տևած վերանորոգման աշխատանքներից հետո, հունվարի 21-ին վերաբացվեց Սիսիանի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատությունը:


Աշխատանքներն իրականացվել են «ՆՈՒՀ-երի արդիականացում» սուբվենցիոն ծրագրի շրջանակում, զուգահեռաբար վերանորոգվել են նաև Սիսիանի թիվ 1 ՆՈՒՀ-ը և թիվ 3 ՆՈՒՀ-ի Տոլորսի խումբը: Ծրագրի  ընդհանուր արժեքը կազմում է մոտ 40 մլն 333 հազ դրամ: Երկար սպասված օրը սկսվեց ողջյունի խոսքերով ու շնորհավորական ելույթներով: Ծնողներն ու հատկապես փոքրիկները անհամբերությամբ սպասում էին, թե երբ են տեսնելու  վերանորոգված, վառ ու գունեղ  խմբասենյակները, նորացված գույքն ու խաղալիքներով համալրված գրապահարանները: <Փոքրիկների առօրյան նախակրթարաններում հարմարավետ ու հետաքրքիր դարձնելը իմ առաջնային խնդիրներից է: Այս տարի ևս մի քանի նախակրթարաններ կվերանորոգվեն, կիրականացվեն բարեկարգման մի շարք ծրագրեր, թիվ 4 ՆՈՒՀ-ում շուտով կտեղադրվեն նաև արևային պանելներ>,- իր ելույթում ասաց համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Նա նաև շնորհակալություն հայտնեց նախակրթարանի աշխատակազմին և բոլոր նրանց, ովքեր այս ամիսների ընթացքում սրտացավորեն օգնել են վերանորոգման և մաքրման աշխատանքներին:
Տնօրեն Քրիստինա Հարությունյանի խոսքով տարին սկսում են բարձր տրամադրությամբ, եռանդով ու նոր սպասումներով լի:  Նշենք, որ ավելացված մահճակալների շնորհիվ, լուծվել է նաև նախակրթարան հաճախող բոլոր փոքրիկների քնելու խնդիրը: Ծրագրով նախատեսված գույքից զատ վարագույրները, խաղալիքները, արտաքին հարդարանքի և այլ պարագաներ հատկացվել է համայնքի ղեկավարի և համայնքապետարանի կողմից: Նախակրթարանում  կարգապահական նոր կանոններ կկիրառվեն: Ծնողները երեխաներին կճանապարհեն և կդիմավորեն մուտքից, պահարանների մոտ զգեստափոխվելուց հետո  փոքրիկներին խմբասենյակ կուղեկցեն նրանց դաստիարակները: Ընդունելությունը ինչպես միշտ ժամը 8:30-9:30 է,  երեխայի օրվա ռեժիմը և ուսումնական ընթացքը չխախտելու նպատակով տնօրինությունը հորդորում է ծնողներին 16:30-ից շուտ երեխաներին տուն չտանել: Կարգապահական այս կանոնները կգործեն բոլոր նախակրթարաններում:





  

Add comment


1