Main content

IMG 4324Սիսիան քաղաքի Խանջյան 1, 3, 5 և 7 շենքերի բակերի բարդիները գրեթե կեսդարյա պատմություն ունեն, հին ու սնամեջ ծառերի հատման խնդրանքով բնակիչները դիմել էին  համայնքապետարան:

Ավագանու 2018 թվականի մարտի 27-ի 35-Ա որոշմամբ, խնդրին լուծում է տրվել՝ ծառերը հատվում են: Սիսիանի համայնքապետարանի  գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Արմեն Խաչատրյանի խոսքով, եղանակային նպաստավոր պայմանների շնորհիվ, հատումը ժամկետից շուտ է կատարվում: Վաղաժամ հատումը բնակիչների սրտով է, որքան շուտ, այնքան՝ լավ: Ուժեղ քամիների ժամանակ նրանք երբեմն վախեցել են անգամ դուրս գալ բակ, չորացած ճյուղերը թափվել են մարդկանց գլխին, մեքենաների վրա, իսկ տերևաթափին խցանվել են  հարակից եռահարկ շենքերի ջրահեռացման խողովակները, ինչի պատճառով անձրևաջրերը տներ են լցվել:
Ծառերի հատումն իրականացվում է <Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն> ՀՈԱԿ-ի կողմից: Աշխատանքը բարդ է ու ծավալուն, հաշվի առնելով ծառերի բարձրությունը, հատումը ճյուղ առ ճյուղ է կատարվում: Աշխատանքների համար կպահանջվի մոտ 6 օր, առաջացած վառելափայտը, ավագանու որոշմամբ, կտրամադրվի կարիքավոր ընտանիքներին և համայնքային ենթակայության կազմակերպություններին:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ տեսանյութում

Add comment


1