Main content

51290746 1217484185082939 7107529812356366336 o

Արդեն 27 տարի է, ինչ հունվարի 28-ին ազգովի տոնում ենք հայոց բանակի կազմավորման տարեդարձը: Տոն, որ միաձուլում է ուրախություն ու տխրություն, ձեռքբերումներ ու անդառնալի կորուստներ:Տոնական  օրվա կապակցությամբ Սիսական գնդի զինծառայողներին էին այցելել Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը:   Հանդիսավոր արարողության ժամանակ մի խումբ զինծառայողներ Սիսիանի համայնքապետարանի կողմից արժանացան պատվոգրերի ու շնորհակալագրերի, իսկ համայնքի ղեկավարի կողմից՝ նվերների:

Զորամաս էր այցելել նաև Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի ժողովրդական գործիքների անսամբլը, տոնական ճաշից առաջ տղաները վայելեցին ժողովրդական և հայրենասիրական երգերի կատարումներ:
Սիսիանի համայնքապետարանը, ավանդույթի համաձայն, կազմակերպել էր հարգանքի երթ դեպի քաղաքային պանթեոն, այն սրբատեղի է, ուր հանգչում են բանակի կազմավորման ակունքներում կանգնած,  փառահեղ հաղթանակներ կերտած հերոս քաջորդիները: Երթի առաջին շարքերում էին նաև նրանց մարտական ընկերները, Սիսական ջոկատի տղաները՝ հրամանատար Աշոտ Մինասյանի գլխավորությամբ:
Տոնական օրվա մանրամասները՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

Add comment


1