Main content

IMG 4823 копия

Սիսիանի համայնքի խոշորացումից հետո գյուղերում գործող նախակրթարանները հայտնվել էին լուծարման եզրին: Համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների հիման վրա 15 գյուղական նախակրթարաններ,միացման ձևով, վերակազմակերպվեցին Սիսիանի ՆՈՒՀ-երի հետ՝ դառնալով վերջիններիս խմբերը: Փետրվարի 1-ին խմբերի թիվը ավելացավ ևս մեկով, Լորում բացվեց Սիսիանի թիվ 2 ՆՈՒՀ-ին կից խմբասենյակ՝ 4 ժամյա աշխատանքային ռեժիմով: <Երեխաները առայժմ 6-ն են, հարևան գյուղերից ևս կհաճախեն>,- ասում է վարչական ղեկավար Դավիթ Առուստամյանը:
Փոքրիկների համար նախադպրոցական կրթություն ստանալու բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծվել են նաև Տոլորս բնակավայրում: Վերանորոգումից հետո թիվ 3 ՆՈՒՀ-ի Տոլորսի խումբը պատրաստ է շարունակել իր աշխատանքը: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհավորեց ծնողներին և փոքրիկներին՝ գյուղի զարգացման ու շենացման գործում էապես կարևորելով նախակրթարանի դերը:
Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց համայնքի ղեկավարին, նա փոքրիկներին ուղեկցեց կահավորված ու նոր խաղալիքներով համալրված խմբասենյակ: Նախկին 4 ժամի փոխարեն երեխաները այստեղ կանցկացնեն 8 ժամ: Վարդ Հովհաննիսյանը 11 տարի շարունակ խնամքի կենտրոնի միակ աշխատակցուհին է եղել, այժմ նրան ընկերակցում են խմբի նոր դաստիարակչուհիներն ու խոհարարը:
Տոլորսի խմբասենյակը վերանորոգվել է <ՆՈՒՀ -երի արդիականացում> սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, մեկ այլ սուբվենցիոն ծրագրով գյուղում նաև խաղահրապարակ է կառուցվել:
Մանրամասները՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

Add comment


1