Main content

51424872 1224325427732148 5030990343957381120 oՍիսիանի համայնքապետարանի և <Քոնթուր Գլոբալ հիդրո կասկադ> ՓԲԸ համագործակցության արդյունքում Սիսիանի թիվ 2 ՆՈՒՀ-ում նոր խմբասենյակ  է բացվել:

Այն վերանորոգվել է, ապահովվել է լոկալ ջեռուցման համակարգով, ինչպես նաև համապատասխան գույքով: Խմբասենյակի բացման արարողությանը ներկա էին նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, <Քոնթուր Գլոբալ> ընկերության ներկայացուցիչներ: Համայնքի ղեկավարը  բարձր գնահատեց կատարված աշխատանքը և հատուկ շնորհակալագիր հանձնեց ընկերությանը՝  ակտիվ համագործակցության և համայնքում ներդրումներ կատարելու համար:51286792 1224326127732078 914360599872274432 o
Խմբասենյակի վերանորոգման աշխատանքներին զուգահեռ, բարելավվել է նաև մանկապարտեզի ջեռուցման համակարգը: Դեռևս տարիներ առաջ, Վորլդ Վիժն կազմակերպության աջակցությամբ, երկրորդ հարկի խմբասենյակներում ջեռուցման համակարգ է անցկացվել: Իսկ առաջին հարկի սենյակները տաքացվել են  փայտի կամ էլեկտրական  վառարաններով, ինչը, սակայն, արդյունավետ չէր: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի նախաձեռնությամբ, փոքրիկների առօրյան տաք ու հարմարավետ պայմաններում կազմակերպելու նպատակով,  լոկալ  ջեռուցման համակարգ է անցկացվել նաև այդ սենյակներում:
Մանրամասները՝ տեսանյութում.

Add comment


1