Main content

IMG 4956Սիսիանում աղբահանությունը կատարվում է կանոնավոր կերպով՝ ըստ սահմանված ժամանակացույցի. նախատեսված վայրերում տեղադրված են աղբամաններ, քաղաքի մաքրման աշխատանքները կրում են ամենօրյա բնույթ, սակայն մեր համայնքի, քաղաքի մաքրությունը  միայն համայնքապետարանի կամ <Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն> ՀՈԱԿ-ի պարտքը չէ, այլ նաև բնակիչներից  յուրաքանչյուրինը:


Սիսիանի Գայի 4 շենքի ետնամասի ավտոտնակների հարակից տարածքը ժամանակի ընթացքում վեր էր ածվել աղբավայրի: Թեպետ շենքերի բակերում տեղադրված են աղբամաններ, այնուամենայնիվ, զարմանալի է, որ բնակիչները նախընտրել են իրենց կենցաղային աղբը թափել այնտեղ, որտեղով ամեն օր մտնում են բակ, որտեղ իրենց փոքրիկներն են խաղում: IMG 4950Բնակարանային կոմունալ տնտեսության աշխատակիցների ջանքերով այսօր մաքրվեց տարածքը, աղբն ամբողջությամբ տեղափոխվեց.IMG 4958 < Պատրաստ ենք այսկերպ մաքրել բոլոր բակերը, փակել արհեստականորեն ստեղծված բոլոր աղբավայրերը: Սակայն բնակիչները ևս պետք է շահագրգիռ լինեն քաղաքի մաքրության գործում, այլապես մեր աշխատանքը արդյունավետ չի լինի>,- ասում է  <Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն> ՀՈԱԿ-ի տնօրեն Գարիկ Բաղդասարյանը:
Շուտով գարուն է, եկեք բնության զարթոնքի հետ մեկտեղ մաքրենք, ծաղկապատենք ու գարանանային դարձնենք մեր բակը, մեր քաղաքը, մեր համայնքը:IMG 4962

Add comment


1