Main content

IMG 5151 копияՍիսիանի համայնքի ղեկավարի հանձնարարությամբ, հերթական անգամ,  Սիսիան քաղաքում մաքրվեց  բնակիչների կողմից կամայականորեն ստեղծված աղբավայր:

Իսրաելյան փողոցի մի հատված / նախկին бетономешалка/  պարբերաբար պատվում էր կենցաղային և շինարարական աղբի թափոններով, և որպեսզի այն վերջնականորեն չվերածվի քաղաքային մեծ աղբանոցի, <Սիսիանի  բնակարանային կոմունալ տնտեսություն> ՀՈԱԿ-ի կողմից տարածքը պարբերաբար մաքրվում է:
Ինչ է ստացվում, եթե աչքից հեռու է, նշանակում է պետք է աղբանոցի վերածե՞նք:
Հարգելի՛ բնակիչներ, Սիսիանի համայնքի աղբավայրը գտնվում է Սիսիան-Աղիտու ճանապարհահատվածում, քաղաքի այս կամ այն տարածքը կամայականորեն մի՛ վերածեք աղբավայրի:
Սիսիանի համայնքապետարանը և <Սիսիանի  բնակարանայի կոմունալ տնտեսություն> ՀՈԱԿ-ը, հնարավորության սահմաններում, ամենօրյա ռեժիմով, կատարում են քաղաքի մաքրման աշխատանքներ, ինչը կարծես բավական չէ ցանկալի արդյունքի հասնելու համար, այստեղ պետք է դրսևորվի յուրաքանչյուրիս՝ քաղաքը մաքուր պահելու ցանկությունը:   Հիշեցնենք, որ սույն թվականի մարտի 23-ին կկազմակերպվի համապետական շաբաթօրյակ: Սխալները շտկելու,  քաղաքը աղբից մաքրելու հիանալի առիթ է: Ակնկալվում է բնակիչների ակտիվ մասնակցություն, ինչպես ասում են քննադատելու համար միշտ էլ առիթ կգտնվի, փոխարենը միասին մաքուր պահենք մեր քաղաքը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ առանց մեկնաբանության

Add comment


1